22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2023

Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին ուժեր են կուտակում՝ նոր ռազմական սադրանքի նպատակով

Հայկական «Баграмян 26» տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ուժեր կուտակել սահմանին՝ նոր ռազմական սադրանքի նպատակով։ Այս մասին ալիքը հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:

Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն […]

Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը. Վարչապետ

Ադրբեջանը սրում է իրավիճակը, որ միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղի Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը […]

Այս ճակատագրական պահին վերցրու քո վրա պատասխանատվություն ու հեռացիր. Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը բանակը վերազինելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք բոլոր ռեսուրսները միավորելու փոխարեն, գրեթե 3 տարի ծախսեց փուչ «խաղաղության օրակարգի», բանակը կազմաքանդելու, Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու, Եկեղեցուն մարտահրավեր նետելու վրա։ Սա է քո բերած խաղաղությունը։ Դու ձախողված գործիչ ես, Փաշինյան։ Քո կողքինները քեզ դրա մասին չեն ասում իրենց իսկ շահից ելնելով՝ տենդեռ ու […]

Ցավոք, «ապագան» առավել է մոտենում Սոթք-Վարդենիս տարածաշրջանին․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, նախօրեին Ադրբեջանը շփման գծի տարածք է տեղափոխել մի քանի «Սմերչ» ռեակտիվ կրակի հրետանային համակարգեր և չեխական «Դանա» հրետանային համակարգեր. հասկացողը հասկացավ, թե ինչու: Ցավոք ապագան առավել է մոտենում Սոտք-Վարդենիս տարածաշրջանին: Էլ ի՞նչ ասեմ… ասեմ, թե մոտավոր ինչ ծավալի ստորաբաժանում է վերջին մի քանի ամիսներին այստեղ […]

Հերթական փոխանցումն Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Հրապարակ»

«Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին 9 մլն 662 հազար դրամ է փոխանցվել «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից։ Իզմիրլյան հիմնադրամը ստեղծվել է 1990 թվականին Դիկրան Իզմիրլյանի կողմից՝ ի հիշատակ իր ծնողների՝ Սարկիս և Մարի Իզմիրլյանների։ Հիմնադրամն իր պաշտոնական կայքում նշել է, որ հանդես է գալիս որպես «Սփյուռք-Հայրենիք համագործակցության խորհրդանիշ», մինչդեռ «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծող Աննա Հակոբյանի […]

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ կոչը՝ Ադրբեջանին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են […]

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի