16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցավոք, «ապագան» առավել է մոտենում Սոթք-Վարդենիս տարածաշրջանին․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի դեպ, նախօրեին Ադրբեջանը շփման գծի տարածք է տեղափոխել մի քանի «Սմերչ» ռեակտիվ կրակի հրետանային համակարգեր և չեխական «Դանա» հրետանային համակարգեր. հասկացողը հասկացավ, թե ինչու: Ցավոք ապագան առավել է մոտենում Սոտք-Վարդենիս տարածաշրջանին:

Էլ ի՞նչ ասեմ… ասեմ, թե մոտավոր ինչ ծավալի ստորաբաժանում է վերջին մի քանի ամիսներին այստեղ տեղափոխվել, կոնկրետ որ տեսակի զորքերից, ՌԼԿ-ի ինչ տեսակներ են բերվել այս գիծ, քանի մարտկոց առավել փոքր հեռահարության հրետանային համակարգեր, սպասարկման տեխնիկական միջոցներ և այլն, և այլն… իմաստը:

Մենք ՖԲ -ում գրառում անող, կոմֆորտի մեջ իբր պայքարող ենք, մեր ինչին է պետք նման ինֆոն: Առաջին զոհերից հետո կսկվի էդ կռիվ տված տղերքի նկարների շուրջ լաց ու կոծը, ֆբ-ում կսկսեն տարածել, մինչդեռ ոչ մի քայլ խնդիրը լուծելու, էդ տղերքին կենդանի պահելու ուղղությամբ չի արվում:

Ի դեպ, դեռ չի՞ հնչել «հետևում ենք միայն պաշտոնական լրահոսին» թեզը… Հարճերի իշխանության Հայաստանում կա մի քանի սուտ՝ մեծ, փոքր ու պաշտոնական ռելիզներ: Սա լավ հիշեք: 5 տարի պաշտոնակն լրահոս եք լսում, գումարած 40 օր, որ աղետ բերեց բոլորիդ:

Ցավոք, սա ես եմ ասում, ով «Տեղեկատվական անվտանգություն» է դասավանդում, ով առնվազն 10 տարի ամենից ուղղակի կապ է ունեցել պետության տեղ. անվտանգության հետ, երբ դեռ պետություն ունեինք:

Մի բան էլ, էդ լաց ու կոծի նշանները մի դրեք գրառումներիս տակ, հետո, երբ առիթը կոնկրետ լինի, կարող եք ձեր էմոցիաներին հագուրդ տալ նման կերպ: Իսկ իրականում պետք է սթափ լինել, որ գոնե ինքներդ ձեզ ինչ-որ մի փուլում կարողանաք պաշտպանել:
Էս ա»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ