05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է գրավոր այս հրապարակային պայմանավորվածությունները ու դժվար է հիշել համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանը այս ընթացքում չի խախտել»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ վաղ առավոտից ՊՆ-ն գործնականում տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին։ Նա կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին ու ադրբեջանական և ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածող չդառնալ։

«ՊՆ-ն կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը։ Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ