22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս ճակատագրական պահին վերցրու քո վրա պատասխանատվություն ու հեռացիր. Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը բանակը վերազինելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք բոլոր ռեսուրսները միավորելու փոխարեն, գրեթե 3 տարի ծախսեց փուչ «խաղաղության օրակարգի», բանակը կազմաքանդելու, Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու, Եկեղեցուն մարտահրավեր նետելու վրա։

Սա է քո բերած խաղաղությունը։

Դու ձախողված գործիչ ես, Փաշինյան։

Քո կողքինները քեզ դրա մասին չեն ասում իրենց իսկ շահից ելնելով՝ տենդեռ ու պրեմիա վայելելով։

Բայց գնա ձեր տուն, քանի դեռ թուրքերն էդ տունդ էլ չեն մտել։

Ով քեզ համոզում է մնալ վարչապետ, քո թշնամին է, հասկացիր։

Հրաժարական տուր ու ազգին հնարավորություն տուր նոր էջից սկսելու կերտել սեփական պատմությունը։

Քեզնով փրկություն չկա։

Դու գոնե մի գրամ ուղեղ ունես, չէ՞։

Դե մտածի ասածներիս մասին։

Այս ճակատագրական պահին վերցրու քո վրա պատասխանատվություն ու հեռացիր։

Դու խճճվել ես ու միայն քաոս ես բերում։

Մի հավատա կողքիդ «շոպլիկներին», պատմություն կերտի ու հեռացիր լուռ։

Լսիր ինձ։

Հրաժարականն եւ քո համար է ճիշտ, եւ պետության»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ