22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2023

Ինչպես հաղթել կենաց-մահու պատերազմում և… զրոյացնել հաղթանակը․ «Փաստ»

Ուղիղ 29 տարի առաջ՝ մայիսի 11-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Հարկավ, թե՛ հրադադարի համաձայնագրի կնքմանը նախորդող օրերին, թե՛ դրանից հետո եղել են որոշակի զարգացումներ (Բիշքեկյան արձանագրություն՝ 1994 թ. […]

Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին: Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է»։

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի