22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2023

Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից. Շարմազանով 02.02.2023. Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։ 1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը,որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։ […]

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. տարածաշրջանում սպառնացող պատերազմի ռիսկերը. ներքաղաքական օրակարգ:

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում. աղբահանության աշխատակիցներ են դանակահարվել. Տիգրան Ավինյան

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ (Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում) համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին […]

ՊՆ-ն նախատեսում է փոխել ՀՀ զինված ուժերի հանդերձանքը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման […]

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը․ «Ժողովուրդ»

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաեւ Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաեւ, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի […]

Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»․ «Հրապարակ»

«ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում: Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ եւ նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգեւավճար բաժանում, քաղցր աչքով նայում եւ այլն: ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, եւ կարծում […]

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել․ «Հրապարակ»

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական […]

«Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում: Համարել,որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ: Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում: Կան մեծ […]

Առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ այս անգամ էլ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքն է արգելվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար և առանձնահատուկ սխեմա է մշակված. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի