Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ. Հաագայի դատարանում որոշում ընդունվեց
Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ նախքան Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, Բաքուն պարտավոր է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։ Որոշումը հրապարակել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան […]