22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արեւմուտքի նպատակն է չեզոքացնել Ռուսաստանին Հարավային Կովկասում․ Արմեն Գեւորգյան

Արեւմուտքի երեք ռազմավարական նպատակներից մեկը, որի շուրջ զարգանում են գործընթացները Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում Ռուսաստանի չեզոքացումն է։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Երկրորդ նպատակը Կասպից ծովի էներգառեսուրսների տիրապետումն ու դրանց ազատ փոխադրման հնարավորությունների ստեղծումն է, իսկ երրորդ նպատակը Ռուսաստանի եւ Չինաստանի տարանցիկ եւ լոգիստիկ հնարավորությունների սահմանափակումն է։ «Եթե «Հյուսիս-Հարավը» սկսի աշխատել Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի կողմից նախատեսված սցենարով, ապա առնվազն նույն Ռուսաստանը 15-20 տոկոսով կավելացնի արդյունաբերության արդյունավետությունը»,-նշեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ դրանից խուսափելու համար ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանը խնդրային հարաբերություններ չունենա հարեւանների հետ, եւ կարեւոր չէ, թե դա ում է ավելի ձեռնտու։ Բացի այդ, խնդիր է դրված փոխելու ռեժիմը Իրանում, ինչն էլ թույլ կտա լուծել Կասպից ծովից էներգառեսուրսների տեղափոխման խնդիրը։

Նա կարծիք հայտնեց, որ եթե Եվրոպայի կախվածությունը շարունակի աճել ադրբեջանական էներգառեսուրսներից, շարունակվի երկակի ստանդարտների քաղաքականությունը, եւ Ադրբեջանը խորացնի իր դերը որպես հիմնական հակաիրանական գործոն, ապա Արեւմուտքը բարձր խաղադրույքներ կկատարի Ադրբեջանի վրա: «Բաքուն նման պայմաններում՝ զգալով իր անպատժելիությունը, կշարունակի առաջ տանել իր օրակարգը։ Միաժամանակ տարածաշրջանի երկրներում կարող են տեղի ունենալ ներքաղաքական փոփոխություններ․ նկատի ունեմ սպասվող նախագահական ընտրությունները Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Կախված վերը նշված գործոններից՝ իրավիճակը մեզ համար կարող է սրվել կամ կայունանալ։ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը բավական բարդ խնդիր է, բայց Արեւմուտքն այդ բարդ խնդրին է մոտենում եւ քայլեր ձեռնարկում։ Բոլորը հասկանում են, որ ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծումը կարող է լինել միայն Ռուսաստանի հետ՝ նրա աջակցությամբ»,-հավելեց Գեւորգյանը։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը կարճ ժամանակահատվածում կարող է կտրուկ փոխվել։ Ընդդիմադիրը կոչ արեց վերանայել հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը։ «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանն է՝ վատ կամ լավ, ինչ-որ գործողություններ ձեռնարկում են՝ ելնելով իրենց մանդատից կամ չկայացած մանդատից։ Բայց արդյոք դա բավարար է»,-եզրափակեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ