22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2023

Անընդունելի է՝ նախնական ուսումնական 6-ամսյա պրոցես անցնող կանայք շատ ավելի մեծ գումար են ստանալու, քան սպաները. Տիգրան Աբրահամյան

Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) […]

«Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետեւում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելուց զատ՝ նաեւ մեկ այլ դետալ է պարունակում։ Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական […]

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Սարգսյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում։ Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց։

«Փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար». Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, […]

Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ ես ընկնում, իսկ մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինարարության հետ կապված որոշ դիտարկումներ արեց։ Ասաց, թե վերջերս անցել է Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով ու արձանագրել է՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ է ստացվել։ «Ես ասել եմ՝ եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհի վրա, կարող ենք արձանագրել, որ բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել», – նշեց […]

Թուրքիայի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագացնենք սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։ Ասաց, թե թուրքական կողմը գնահատել է հայ փրկարարների ծառայությունը, ինչպես նաև հումանիտար օգնությունն է երախտիքի արժանացել։ «Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- ասաց նա։ ԱԳ նախարարն ասաց, որ թուրքական կողմի հետ ձեռք Է բերվել պայմանավորվածություն, որ արագացնեն սահմանների […]

Ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու․ «Հրապարակ»

ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման […]

Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից․ «Ժողովուրդ»

Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում: «Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ: Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի