ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ
?? Ադրբեջանի պետական «Az Tv» լրատվականը պարբերաբար թողարկումներ է պատրաստում և հրապարակում Երևանի պատմամշակութային հուշարձանների ու շինությունների մասին՝ հայտարարելով դրանց ադրբեջանապատկան լինելու մասին և հավակնություններ հայտնելով վերադառնալու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան։ ?Տեսանյութերում որպես ադրբեջանական են ներկայացվում մի շարք պատմամշակութային կառույցներ, այդ թվում՝ իրանական Կապույտ մզկիթը և Արգավանդ գյուղում գտնվող Կարա-կոյունլուների թուրքմենական դամբարանը, Կոնդ […]