ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ
?? Ադրբեջանի պետական «Az Tv» լրատվականը պարբերաբար թողարկումներ է պատրաստում և հրապարակում Երևանի պատմամշակութային հուշարձանների ու շինությունների մասին՝ հայտարարելով դրանց ադրբեջանապատկան լինելու մասին և հավակնություններ հայտնելով վերադառնալու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան։
?Տեսանյութերում որպես ադրբեջանական են ներկայացվում մի շարք պատմամշակութային կառույցներ, այդ թվում՝ իրանական Կապույտ մզկիթը և Արգավանդ գյուղում գտնվող Կարա-կոյունլուների թուրքմենական դամբարանը, Կոնդ թաղամասը և մի շարք այլ մզկիթներ, որոնք իբրև թե ոչնչացվել են Հայաստեանի կողմից։
? ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը, այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտումթյան ապահովման հետ։
❗️Մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
❗️Նմանօրինակ մեկ այլ դրսևորում էր «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։
Հայկական ալիք | @hayaliq