Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ: Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի […]
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող “ասֆալտ” Սուրիկը զորամասերից մեկն այցելելուց հայտարարել է.” Պիտի երդվենք, որ մեր հայրենիքի ամեն մի միլիմետրը պատրաստ ենք պահել մեր արյան գնով”… Նախ, “մեր” ասելով, ու՞մ նկատի ունի… Մեր զինվորները միշտ էլ պատրաստ են իրենց արյան գնով պահել մեր հայրենիքի անեն մի միլիմետրը ու դա […]
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է գրեթե 200 մարդ։ Ավերվել են հարյուրից ավելի շենքեր։ Թուրքիայում զոհվել է 76 մարդու, Սիրիայում՝ 99։ Երկրաշարժը 7,8 մագնիտուդ ուժգնությամբ է եղել։ Փլատակների տակ որոնում են ողջ մնացածներին: Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր լուսահոգի Արամ Սիմոնյանի դուստրերը՝ Անի և Մարիամ Սիմոնյանները, և կինը` Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- տեղեկանում […]
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում՝ Արցախի շրջափակման մասին, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մեկուսացմանը, որի արդյունքում մի ողջ բնակչություն, այդ թվում՝ տարեց մարդիկ, երեխաներ և հիվանդներ, մնացել են առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության: «Հաղորդման շրջանակներում նկարագրվում […]
Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման […]
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի […]