05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա». Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսի հետ միասին:
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է: Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին` Արցախին այդ կերպ աջակցելու համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ