22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2023

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին երեքշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր […]

Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է համարում. այս իշխանությունը գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով: «Ստացվում է այնպես, որ այս իշխանությունը, Աստված մի արասցե, վաղվա պոտենցիալ հարձակման ժամանակ էլ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնել, հայտարարելու է, որ այդ մարզը զիջելով կամ այդ մարզում ապրող բնակիչներին զոհելով՝ փրկել են ՀՀ […]

«ՊՆ-ի՝ թվով 71 գույք են օտարում՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց: «2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ապացույցը: Ասաց՝ հիմա ի՞նչ, […]

Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին: Ինչպես տեղեկանում ենք պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար: […]

Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. մեկնարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: ԱԺ է եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Խորհրդարանը քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը, իսկ «Պատիվ ունեմ»-ը գրանցվեց, ապա լքեց նիստերի դահլիճը:

«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ

Չորս տարի շարունակ իշխանությունները հանրությանն են հրամցնում այն իրողությունը, թե տարբեր ուղղություններով բազմաթիվ բարեփոխումներ են իրականացնում, շուտով դրական փոփոխություններ են սպասվում, վերացվելու են մի շարք ոլորտներում առկա ռիսկերը և թերությունները, օրենքի գերակայություն է հաստատվելու, յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է լինելու, բարելավվելու է բնակչության ապահովությունը և անվտանգությունը։ Եվ այլն, և այլն… Բարեփոխումների իրականացումն ընդհանրապես միջազգային պրակտիկայում նախատեսում […]

ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի խորհրդարանական բոլոր 5 ուժերը հայտարարությամբ արձագանքել են ՀՀ իշխող ուժի պարբերական դարձած այն մեկնաբանություններին, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: Խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի