09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ամենայն Հայոց կաթողիկոսը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:

Ինչպես տեղեկանում ենք պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար:

Գարեգին երկրորդը հետաքրքրվել է երկրաշարժից ավերված շրջաններում բնակվող հայ համայնքի անդամների որպիսությամբ: Պոլսո պատրիարքը տեղեկություններ է տվել և շնորհակալություն հայտնել Հայրապետական հոգատարության համար:

Պատրիարքին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան եպսկ. Հակոբյանը եւ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ