22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՊՆ-ի՝ թվով 71 գույք են օտարում՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց:

«2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ապացույցը:

Ասաց՝ հիմա ի՞նչ, հայտարարեն, որ զորամասեր են վաճառո՞ւմ:

«Ո՛չ, պարզապես այս զորամասերը չգործող զորամասեր են, բեռ է եղել ՊՆ-ի համար, դրա համար հանվել է վաճառքի», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանուկյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը շոու է: «Սա հասարակության ուշադրությունը շեղելու համար է», – ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ՝ տարիներ անց այլ դատախազ կգա ու Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ «կգամի անարգանքի սյունին» «Ստալիչնի պոլկ»-ը վաճառելու համար:

«Դա անարդար է, բայց տա Աստված, որ Հայաստանում հետագայում նման էժան շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը», – նշեց Մանուկյանը:

Նա կարծում է, որ Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը չի գնա: «Կարծում եմ՝ այդտեղ չեն հասնի», – հավելեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ