29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»․ «Հրապարակ»

«ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում:

Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ եւ նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգեւավճար բաժանում, քաղցր աչքով նայում եւ այլն:

ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, եւ կարծում են` արդար է, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ՔՊ տեղափոխված, ապա խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնին կարգված Կոնջորյանը հերթական անգամ «ճամբար» է փոխում: Նրանք ասում են` մարդը, որ քավորին դավաճանեց, ինչո՞ւ չպետք է Ալեն Սիմոնյանին «քցի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ