22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2023

«Երեխաների բնականոն կյանքը խաթարված է, ծնողները անելանելի դրության մեջ են»․ Շրջափակված Արցախում մայրերը երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց

Փաստաբան Անուշ Շահրամանյանը շրջափակված Արցախից լուսանկարներ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ տեղեկացնելով՝ արցախցի մայրերը ակցիա են կազմակերպել՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա։ «Արցախի շրջափակման 29-րդ օրը. Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ […]

«Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ «Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային […]

Եթե Ադրբեջանի նպատակը միջանցք փակելը չէ, ապա նա չպետք է խոչընդոտեր, այսպես կոչված, օդային միջանցքի տրամադրմանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը, այն է՝ արտաքին աշխարհի հետ օդային կապի միջոցով շարժի ու բեռնափոխադրման իրականացման վերաբերյալ, նույնիսկ Հայաստանի իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել։   Ո՞րն է այս կապի ապահովման առաջքաշման անհրաժեշտությունը և ի՞նչ նվազագույն խնդիրներ կլուծի։ Առաջին, […]

Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր հոդվածն է տրամադրել լրատվամիջոցներին Արցախի շարունակվող շրջափակման և ճանապարհը բացելու ուղղությամբ քայլերի մասին։ «Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։ Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, […]

Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն. «Ազատություն»

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը […]

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը. Թաթոյան հիմնադրամ

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը ադրբեջանական սեպտեմբերի 13-14-ի ներխուժումների հետևանքով: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները: 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են […]

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց. Վահե Հովհաննիսյան

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։ Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։ Սպասում […]

«Մինչև վերջին փամփուշտը կռվել են». զոհված 37-ամյա զինծառայողը 3 մանկահասակ երեխաների հայր էր․ News.am

News.am-ը գրում է․ Պայմանագրային զինծառայող Սաղաթել Սարգսյանին 1 օր էր մնացել, որ իջնի դիրքերից, երբ սեպտեմբերի 13–ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Նա քեռու տղայի հետ Արտանիշի դիրքերում էր, նրանց նահանջ հրաման է տրվել, սակայն, արդեն ուշ է եղել, տղաներն ընկել են շրջափակման մեջ. Սաղաթելը եւ Լյովան զոհվել են։ «Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զանգել, […]

Պաշտոնյաների խոսակցության կարևոր դրվագի մասին եմ իմացել, որը հաստատեցին նաև Իրանի ԱԳՆ-ում. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2022-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստանում էր և հանդիպում ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնյաների խոսակցության կարևոր դրվագի մասին եմ իմացել, որը հաստատեցին նաև Իրանի ԱԳՆ -ում։ Երբ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցրել է, թե ինչպես պատահեց, որ 2020-ին Արցախում չկռված Հայաստանի իշխանությունները ձախողեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի