Կարմիր խաչը ևս 3 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխել
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/01/1_thumb.thumb_-300x199.jpg)
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հավելենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ- ներ։ Այս պահին Հայաստանում գտնվող հիվանդների թիվը 16 է։