ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրերը. հարցը կմտնի հերթական նիստի օրակարգ
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը, հարցը կմտնի խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «ԱԺ նախագահը ստացել է միջնորդությունը: Պատգամավորն այդ մասին տեղեկացվել է: […]