22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2023

2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ՝ վարչապետի համար. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն […]

Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանը այս փուլում չվնասելու համար չենք հրապարակում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ եւ այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, […]

Ովքե՞ր են լծված արհեստական օրակարգեր ներդնելու «գործին»․ «Փաստ»

Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից, ի մասնավորի՝ Արցախի արդեն շուրջ 40 օրվա շրջափակումից, ինչպես նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգությունից: Այս գործը հատկապես մեծ ակտիվությամբ իրենց «ուսերին» են վերցրել, այսպես կոչված, մերձիշխանական շրջանակները, […]

Հարցեր, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են. «Փաստ»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո, որը զինվորների մահվան պատճառ դարձավ, իշխանություններն այս անգամ ևս ամեն ինչ արեցին միայն սեփական դեմքը փրկելու համար։ Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին իրենց պաշտոններից, իսկ կառավարության նիստում Փաշինյանը միանգամից սկսեց մանրամասներ ներկայացնել, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից բենզինը վառարան լցնելու արդյունքում։ Բազմաթիվ […]

Նախարարի ու մարզպետի անգործությունը․ «Ժողովուրդ»

Երկու ամսից կլրանա մեկ տարին, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռեւս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Խոսքն Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին է, որն ավելի քան 10 ամիս է, ինչ անանցանելի է։ Նշենք, որ նախորդ տարվա մարտին մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել, եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար […]

Ինչպես ա մոխրացած շինության մեջ փայտե աթոռը մնացել ամբողջական

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. 2 հարց ունեմ կիսավեր տունը որպես զորամաս շահագործելու տարեթվերի մեջ չկողմնորոշվող մանկուրտներին՝ 1. Ի՞նչպես ա հնարավոր եղել դուրս բերել երկու զինծառայողի, իսկ մնացածին ոչ, եթե դուռը կողպված ա եղել ու չի բացվել, 2. Ինչպես ա մոխրացած շինության մեջ փայտե աթոռը մնացել ամբողջական:

Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է. ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։ Հավանություն ենք […]

ԵԽ բանաձևը կրում է Արևմուտք–ՌԴ աշխարհաքաղաքական բախման դրոշմը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով` ԵԽ բանաձևի վրա դրոշմ է դրել առնվազն իրավիճակի հետ անուղղակիորեն շաղկապված երկու գործոն։ Եվրախորհրդարանի բանաձևում կա մի կարևոր բան, որն արմրագրված չէ նույնիսկ ՀՀ Ազգային ժողովի տեսակետներում։ Դա այն է, որ ԵԽ–ն ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համար հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց մեջ է նաև ազգերի ինքնորոշման […]

Սրանք առավոտ պրոռուսական են, կեսօրին՝ պրոամերիկյան, երեկոյան՝ պրոթուրքական, գիշերն էլ՝ պրոադրբեջանական․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Երկու ամիս առաջ սրանք հայտարարում էին, որ պրոռուսական իշխանություն են, իսկ հիմա ՝արեւմտյան, չնայած իրականում թուրքական պլան են իրագործում։   Սրանք առավոտ պրոռուսական են, կեսօրին՝  պրոամերիկյան, երեկոյան՝ պրոթուրքական, գիշերն էլ՝ պրոադրբեջանական։   Իզմեր չլինել, նշանակում է սկզբունքի ու կարմիր գծերի բացակայություն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի