Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցները ստուգում են բոլոր մեքենաները, մեքենաների բեռնախցիկները, անգամ մեքենայում գտնվող տոպրակները։ Քաղաքացիներից մեկը կես կատակ, կես լուրջ ասաց, որ թուրքերը Լաչինն են փակել, իսկ մեր պարեկներն էլ՝ Խաչատրյան-Փափազյան խաչմերուկը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են […]
Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ […]
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Արդեն 12-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Հայաստանին կապող արցախյան միակ կյանքի ճանապարհը ադրբեջանական կեղծ «բնապահպանները» շարունակում են փակ պահել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ: — Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակին համահունչ չեն այն քայլերը, որոնք տեսնում ենք այս օրերին: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում: — Նախ` Հայաստանի Հանրապետությունը պետք […]
Տեր Նշան քահանա Ալավերդյան
168.am