26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում. Իրավունք

Ար­դեն 12-րդ օրն է, ինչ Ար­ցա­խը շրջա­փակ­ման մեջ է: Հա­յաս­տա­նին կա­պող ար­ցա­խյան մի­ակ կյան­քի ճա­նա­պար­հը ադր­բե­ջա­նա­կան կեղծ «բնա­պահ­պան­նե­րը» շա­րու­նա­կում են փակ պա­հել: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է մե­դի­ա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

— Ակն­հայտ է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ չեն այն քայ­լե­րը, ո­րոնք տես­նում ենք այս օ­րե­րին: Ի՞նչ կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նը, որ չի ա­նում:

— Նախ` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է զբաղ­վի իր քա­ղա­քա­ցի­նե­րով: 120 հա­զար հո­գի, ո­րոնք հի­մա գտնվում են Ար­ցա­խում, ու­նեն ՀՀ անձ­նա­գիր եւ դե յու­րե ՀՀ քա­ղա­քա­ցի են: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, որ­պես պե­տու­թյուն, պար­տա­վոր է ա­պա­հո­վել իր քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը: Ա­վե­լին` պետք է ստեղ­ծի ե՛ւ Հա­յաս­տա­նում, ե՛ւ Ար­ցա­խում, ե՛ւ ամ­բողջ աշ­խար­հում այն­պի­սի պայ­ման­ներ, որ­պես­զի Ադր­բե­ջա­նը եր­կար մտա­ծի ա­պա­գա­յում եւս մեկ ան­գամ այս­պի­սի շրջա­փա­կում կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Մինչ­դեռ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն անվ­տան­գա­յին ա­ռու­մով ո­րե­ւէ քայլ չի ա­նում, մա­տը մա­տին չի տա­լիս եւ ա­մեն ինչ փոր­ձում է բար­դել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա, որը, իմ կար­ծի­քով, սխալ է: Ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ի­րենց ֆունկ­ցի­ան կա­տա­րում են, եւ այն ա­վե­լի հա­ջող կլի­նի, ե­թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն իր կող­մից նա­եւ խառն­վի այս գոր­ծըն­թաց­նե­րին:

— 10 եւ ա­վել օր ՄԱԿ-ի ե­րե­ւա­նյան գրա­սե­նյա­կի դի­մաց նստա­ցույց ի­րա­կա­նաց­րեց Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար, այժմ` պետ­նա­խա­րա­րի խորհր­դա­կան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը: Ար­դյոք սա ա­մե­նա­ար­դյու­նա­վետ քայլն էր` հա­նուն Ար­ցա­խի ա­պաշր­ջա­փակ­ման, որ հնա­րա­վոր էր ա­նել:

— Ար­տակ Բեգ­լա­րյա­նի` ՄԱԿ-ի դի­մաց նստելն ինձ հա­մար բա­վա­կա­նին ան­հաս­կա­նա­լի էր: Այ­սօր ար­դեն հար­ցեր են ա­ռա­ջա­նում` Ար­ցա­խում դե­ղա­մի­ջոց­նե­րի, հա­ցա­հա­տի­կի պա­կա­սոր­դի հետ կապ­ված: Որ­պես պետ­նա­խա­րար ին­չո՞վ էր զբաղ­վել Ար­տակ Բեգ­լա­րյա­նը՝ մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում, ե­թե ըն­դա­մե­նը 10-11 օր է ան­ցել շրջա­փա­կու­մից, եւ ար­դեն ո­րո­շա­կի խնդիր­ներ կան Ար­ցա­խում պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի հար­ցում: Եվ ի՞նչ է հի­մա ա­նում այս ուղ­ղու­թյամբ Ար­տակ Բեգ­լա­րյա­նը` լի­նե­լով պետ­նա­խա­րա­րի խորհր­դա­կան: Ի­հար­կե, գո­վե­լի է նրա ՄԱԿ-ի դի­մաց նստե­լը, բայց իմ կար­ծի­ով՝ ՄԱԿ-ի դի­մաց մի քիչ ու­րիշ մար­դիկ պետք է նստե­ին, ոչ թե` գոր­ծող պաշ­տո­նյա­ներ: Բա­ցի այդ, ան­հաս­կա­նա­լի էր, որ այս ա­մե­նի հա­մար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը հա­մար մեկ պա­տաս­խա­նա­տու նշա­նա­կեց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չի՞ց է վա­խե­նում Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, որ ի­րա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի ա­նուն­նե­րը չի ա­սում, ով­քեր հասց­րել են Ար­ցախն այս ի­րա­վի­ճա­կին: Խոս­քը Նի­կոլ Փա­շի­նյա­նի եւ իր նախ­կին ան­մի­ջա­կան ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մա­սին է: Շատ հեշտ է ռուս­նե­րին մե­ղադ­րել այն բա­նի մեջ, ո­րի հիմ­նա­կան մե­ղա­վոր­նե­րը նույն 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րած Նի­կոլ Փա­շի­նյանն է եւ դրա դեմ չդի­մադ­րած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը: Դրա հա­մար էլ վեր­ջին օ­րե­րին հոր­դո­րում է­ի Ար­տակ Բեգ­լա­րյա­նին վե­րա­դառ­նալ ա­վե­լի ռա­ցի­ո­նալ դաշտ եւ այն­տեղ, որ­տեղ ինքն ա­վե­լի պի­տա­նի կլի­նի: Ի վեր­ջո, ՄԱԿ-ը ո­րե­ւէ հարց չի լու­ծում:

— Ազ­գա­յին ժո­ղո­վում ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րի հիմ­նա­կան թե­զը հե­տե­ւյալն է, թե Հա­յաս­տա­նը ինչ­պես կա­րող է ա­նել Բեր­ձո­րի մի­ջանց­քի բաց­ման ուղ­ղու­թյամբ մի բան, ո­րը չի կա­րո­ղա­նում ա­նել ան­գամ ա­վե­լի հզոր Ռու­սաս­տա­նը: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Ադր­բե­ջա­նա­կան կող­մը եւ հայ­կա­կան կող­մի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ դրդում են Ռու­սաս­տա­նին անց­նել ա­վե­լի կտրուկ քայ­լե­րի, ո­րը կօ­րի­նա­կա­նա­ցնի Թուր­քի­ա­յի մուտ­քը այս տա­րա­ծաշր­ջան: Իմ կար­ծի­քով՝ այն մար­դիկ, ով­քեր սադ­րում են Ռու­սաս­տա­նին, նույն հստակ նպա­տակն ու­նեն դրված եւ գոր­ծում են այն խոր­հուրդ­նե­րով, ո­րոնք ի­րենց տվել են մի պե­տու­թյան կող­մից, ո­րը հա­մար­վում է ա­մե­նա­խո­շոր ներդ­րողն Ադր­բե­ջա­նում, եւ ո­րի հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վա­րը մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում հան­դի­պել է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղա­րի եւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի հետ: Այս­տեղ ա­վե­լի գլո­բալ պրո­ցես է գնում ՌԴ-ի դեմ, եւ օ­ջախ­ներ են ստեղծ­վում, ո­րի հիմ­նա­կան նպա­տակն այն է, որ­պես­զի կա­րո­ղա­նան Ռու­սաս­տա­նին ա­վե­լի թու­լաց­նել ուկ­րա­ի­նա­կան ճա­կա­տում: Այս­պես ա­սեմ` հիմ­նա­կան, բա­խու­մը տե­ղի է ու­նե­նում Ուկ­րա­ի­նա­յում, եւ Ռու­սաս­տա­նին թու­լաց­նե­լու կամ ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու հա­մար օ­ջախ­ներ են ստեղծ­վում եւ, ցա­վոք, մեր տա­րա­ծաշր­ջանն է դառ­նում այդ­պի­սի օ­ջախ: Վրաս­տա­նը շատ ա­վե­լի խո­հեմ է ի­րեն պա­հում այս ա­մե­նում, բայց ոչ Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը: Ի­հար­կե, հեշտ է մե­ղադ­րել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին, մի­գու­ցե ի­րենք էլ ինչ-որ մեղ­քի բա­ժին ու­նեն, բայց է­լի եմ ա­սում՝ թիվ մեկ պա­տաս­խա­նա­տու նշա­նա­կել այս ա­մե­նի հա­մար Ռու­սաս­տա­նին, առն­վազն ազ­նիվ չէ:

— Իսկ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում կա­րո­ղա­ցա՞նք մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հասց­նել, որ Ար­ցա­խում, ի­րոք, ի­րա­վի­ճակն օր­հա­սա­կան է, եւ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ոչ թե հու­մա­նի­տար ա­ղետ է սպառ­նում, այլ նրանք ար­դեն իսկ հու­մա­նի­տար ա­ղե­տի մեջ են:

— Ո­րո­շա­կի ար­ձա­գանք­ներ կան` զուտ հայ­կա­կան լո­բբին­գի ա­ռու­մով, բայց մենք տես­նում ենք, որ նույն մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես չի խո­սում պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով Ադր­բե­ջա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սով, չեն ա­ղա­ղա­կում եւ չեն պար­տադ­րում Ա­լի­ե­ւին ա­պաշր­ջա­փա­կել ճա­նա­պար­հը: Մինչ­դեռ այդ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, ո­րոնց սի­րում է մեջ­բե­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նը, Հա­յաս­տա­նին պար­տադ­րում է Ար­ցա­խը հանձ­նել Ադր­բե­ջա­նին: Այն­պես որ, մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի խառն­վի այն­քան ժա­մա­նակ, մին­չեւ, են­թադ­րենք, իր նպա­տա­կին չհաս­նի: Մի­ակ խան­գա­րող հան­գա­ման­քը տա­րա­ծաշր­ջա­նում, որ Ար­ցա­խը չլի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան եւ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան դիր­քո­րո­շումն է: Բայց, ցա­վոք, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյունն ան­տե­սում է այդ դիր­քո­րո­շու­մը եւ շարժ­վում Պրա­հա­յում ձեռք բեր­ված ստո­րա­ցու­ցիչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նե­րով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ