21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2022

Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, պարզ երեւում է, որ մեղրամիսը ավարտվել է. Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

«Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը: Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով. «Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: […]

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկվի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով որ քննարկումը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա։ Հիշեցնենք, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝  Լաչինի միջանցքը:  

ՄԱԿ-ի դիմաց նստող արցախցի պաշտոնյաներին ասեք՝ հրապարակի գլխավոր շենքի գոյից բան պահանջեն

«8-րդ օրն է Արցախը շրջափակված է ու ոչինչ պարզ չէ, թե ինչ է լինելու մեր ժողովրդի հետ, բայց մի վտանգավոր բան եմ նկատում, որի անունն է «արծրունիզմ»․․․․․ Էդ տաշի-տմբլ վիճակը լավ ա, որ կա՝ հույսն ու կամքը միշտ պիտի ամուր լինի, բայց զգոնության ճգնաժամից եմ վախենում, որը կարծես՝ անդառնալի է դարձել Հայաստանում, իսկ Արցախում փորձում են […]

Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործում. Փաստ

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, […]

ՊՆ-ում խառն են՝ շունչները պահած սպասում են. Իրավունք

Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի հանկարծակի կալանավորումը իրարանցում է առաջացրել ՊՆ-ում: Շատերը, շունչները պահած, զարգացումներին են սպասում, հատկապես Հարությունյանի ենթակայության տակ ծառայող սպաները: ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ նոր աղմկահարույց ձերբակալություններ լինեն: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այհսօրվա համարում:  

ՔՊ-ում մթնոլորտը նախկին ջերմ ու «դուխովը» չի. Իրավունք

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ջերմուկում տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստն ուղեկցվել է տհաճ անակնկալներով: Մինչ կուսակցության ներսում քննարկվում էր` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյա՞նն է լինելու փոխվարչապետ, թե՞ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվել է, որ Փաշինյանը բոլորովին ուրիշ մտադրություն ունի: Որպես սրտի մխիթարանք` ՔՊ-ականները համարել են, որ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նշանակումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի