01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔՊ-ում մթնոլորտը նախկին ջերմ ու «դուխովը» չի. Իրավունք

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ջերմուկում տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստն ուղեկցվել է տհաճ անակնկալներով: Մինչ կուսակցության ներսում քննարկվում էր` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյա՞նն է լինելու փոխվարչապետ, թե՞ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվել է, որ Փաշինյանը բոլորովին ուրիշ մտադրություն ունի:

Որպես սրտի մխիթարանք` ՔՊ-ականները համարել են, որ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նշանակումը փոխվարչապետի պաշտոնում զուտ առավել յուրայիններին խնայելու միտում ունի: Չէ որ ստեղծված իրավիճակում պատասխանատու պաշտոն զբաղեցնելը կարիերային ինքնասպանության է նման:

Ինչեւէ, Ջերմուկում ոմանց «փարթի անելու» ցանկությունն էլ իրականություն չի դարձել: Մի մասը ժողովից հետո չի էլ մնացել կուսակիցների հետ շփվելու համար: Մթնոլորտը, մեղմ ասած, այլեւս նախկին ջերմ ու «դուխովը» չի եղել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ