20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործում. Փաստ

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, Հայաստանում ևս հասարակական միավորներն ու քաղաքական ուժերը թեմայի հետ կապված տարբեր գործողություններ են իրականացնում։

Թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հատվածը, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր, շարժումներ և գործիչներ այս օրերին նամակներ են ուղարկում միջազգային կառույցներին, ինչպես նաև բավական ակտիվ ուղիղ քննարկումների մեջ են իրենց միջազգային գործընկերների հետ։

Թերթի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նաև այս ամենի արդյունքում առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն, այդ թվում՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող։ Ավելին, մեզ փոխանցեցին, որ չի բացառվում՝ մոտ օրերս եվրոպական կառույցներում իրավիճակն ավելի մանրամասն ու բովանդակալից ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կազմակերպվի նաև Բրյուսել։

Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ միջազգային կառույցների հետ առանձին աշխատանքներ են տանում, այդ թվում՝ տեսանյութեր են ներկայացվում, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Արցախում այս օրերին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ