25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

«Այս կարճ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ արդեն սխալվել եմ». Արդարադատության նախարար

«Ես գիտեմ, որ կառավարությունում քննարկումներ հաստատ կան, դրանց որոշ մասին ես ինքս եմ ականատես եղել, չնայած շատ ոլորտային քննարկումներ կառավարությունում կատարվում են՝ ըստ ոլորտների պատասխանատուների։ Սակայն ինքս ինձ իրավունք չեմ վերապահի նման հարցի շուրջ խոսեմ կառավարության անունից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։   Ըստ նրա՝ այս հարցերն […]

Բաքուն բացահայտել է Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը

Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։   «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման […]

Մարտի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի  15-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Քաղաքացիական գիտակցություն»  ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: ԹԵՄԱ՝ սահմանային լարվածություն. նոր պատերազմի ռիսկերը.  ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ազդեցությունը տարածաշրջանում. ներքաղաքական զարգացումներ:   Մարտի 15-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Իրինա Ծատուրյանը: ԹԵՄԱ՝   աշխարհում  սպասվող հումանիտար աղետն և պատերազմական իրավիճակի սոցիալ-հոգեբանական ազդեցությունը.  մեր օրերում հասարակության հոգեվիճակն ու հետևանքները: 

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:   Վերաքննիչ դատարանը հրապարակել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով որոշումը: Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է. Թագուհի Թովմասյան․

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ադրբեջանցի զինվորականները, նրա խոսքով, թույլ չեն տալիս նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարի՝ ավելի վաղ վնասված հատվածին։ «Նրանք թույլ չեն տալիս վերականգնել այն։ Այդ պատճառով Արցախում տրանսպորտի հետ կապված խնդիրներ […]

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։   «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։   Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն […]

Եթե չփակեք մեր երկինքը, ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, դա ժամանակի հարց է․ Զելենսկին կրկին դիմել է ՆԱՏՕ-ին

Անցյալ տարի ես զգուշացրել էի ՆԱՏՕ-ի ղեկավարներին՝ եթե Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա պատերազմ կսկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եվ ես ճիշտ էի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում։ Դա միայն ժամանակի հարց է»,- գրել […]

Չավուշօղլուն Անթալիայում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մասնավորապես նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր և այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։ «Երբ պարոն […]

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. բանակցություններ կազմակերպելու համար դիմել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի