17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է. Թագուհի Թովմասյան․

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ադրբեջանցի զինվորականները, նրա խոսքով, թույլ չեն տալիս նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարի՝ ավելի վաղ վնասված հատվածին։ «Նրանք թույլ չեն տալիս վերականգնել այն։ Այդ պատճառով Արցախում տրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Խնդիրներ են առաջացել նաեւ մի շարք արտադրական ձեռնարկություններում»,- ասաց Թովմասյանը։

Խոսքը, մասնավորապես, հաց թխելու մասին է։ Պատգամավորն արդեն դիմել է մի քանի միջազգային կառույցների ու կազմակերպությունների, որոնք ներգրավված են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված գործընթացներում։ «Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք այլ խնդիրներ ունենալ։ Խոսք էլեկտրականությամբ սնուցելու մասին է։ Բնակչությանը էլեկտրաէներգիա է տրամադրվում ծայրահեղ ծանրաբեռնված պայմաններում։ Արտադրական հզորությունը դեռ երկար ժամանակ չի բավարարի»,- նշեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ