23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Վաղարշակ Վառնազիչի «վոյաժները» Մոսկվայում` Փաշինյանի այցին ընդառաջ․ «Իրավունք»

«Իրավունքը» գրում է․ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, մոսկովյան ռեստորաններից մեկում փետրվարի 27-ին գործարար Լեւոն Մարկոսի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Այս հավաքը ո՛չ ավել, ո՛չ պակաս, ըստ շշուկների, նպատակ է հետապնդել դրամահավաք կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին սպասվելիք պաշտոնական այցի կազմակերպումն ապահովելու համար: Փաշինյանի այցից առաջ իրենց հարմար […]

Աննա Հակոբյանը երգել ու նվագել է Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել Խարբերդի մասնագիտացված մանկատնից։   ««Ճախրուկներ»-ին հիշում եք չէ՞։ Նրանք ինձ հրավիրել էին իրենց հյուր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Թե ովքեր են ապրում այստեղ, եւ ինչ մթնոլորտ էր տիրում իմ գտնվելու ընթացքում, դատեք լուսանկարներից եւ տեսագրություններից։   Մի բան ինձ համար ակնկայտ է. հանրության մեծ մասը մերժում […]

Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։   Ըստ թուրքական պաշտոնաթերթի՝ հռչակագրում «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան: «Նախագահի թիվ 5340 հրամանագրով վավերացվել է Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը։   Հռչակագիրը […]

Հայկական օրակարգ. Ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը. Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը  «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։ Թևան Պողոսյան ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ. Արցախը 2030 թվականին պետք է ունենա 200 հազար  բնակչություն, սա այն է ինչի մասին մենք պետք է մտածենք։ Այսօր խոսում են խաղաղության օրակարգից։ Ժամանակին իշխանությունները մի թեզ էին պտտում, թե Արցախյան խնդրի կարգավորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։ Ակնհայտ է, որ խաղաղություն ասելով Հայաստանի, Արցախի […]

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պեսկով

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որ դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։ Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր […]

ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի չի դառնա. ՔՊ-ն դեմ էր

Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Հայաստան» […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422382-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2481 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2957329 է: Փաստացի այս պահին բուժվում է 2519 պացիենտ, նվազել է 33-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409588 անձ` վերջին մեկ օրում 59 անձ: […]

Ո՞վ է ձևավորելու նախագահականի աշխատակազմը․ «Հրապարակ»

«Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի