27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի չի դառնա. ՔՊ-ն դեմ էր

Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե ցավալի է, որ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին:

«Սա հերթական ցավալի հանգամանքներց էր», – հայտարարեց Վարդևանյանը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ