22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 17, 2022

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. շփումները կրում են կետային բնույթ: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այժմ խոսք չկա որեւէ ակտիվ բանակցային գործընթացի մասին… Բնականաբար, ինչպես տեսնում եք, այն չկա: Մենք առանձին շփումներ ունենք առաջ եկած առանձին խնդիրների շուրջ, նույնիսկ ոչ թե պրոբլեմային հարցերի, այլ խնդիրների շուրջ: […]

Արարատ Միրզոյանին «պլանի» գլխարկ, հողաթափ ու անդրավարտիք են բերել

ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ շարունակվում է։ «ՔՊ, ինչ անցք ուզում եք տվեք, թուրքին տալու միջանցք չունենք»,- քիչ առաջ իր ելույթում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Այժմ նա ընթերցում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած հինգ կետերը, որոնց հավաքվածները անհամաձայնություն են հայտնում։ Ակցիայի մասնակիցները արտգործնախարար Արարատ Միրզոյանի համար նվերներ են բերել, որպեսզի նա […]

Զելենսկին կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «բավականին ծանր» են ընթանում, NBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РИА Новости-ն։ Հարցին, թե արդյոք կիսում է ԱՄՆ վարչակազմի մտավախությունները, որ երրորդ համաշխարհային պատերազմը հեշտությամբ կարող է բռնկվել Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, Զելենսկին պատասխանել է, որ ոչ ոք չգիտի դա, բայց «հավանաբար այն արդեն սկսվել է»: […]

ՊՆ-ն հայտնում է այսօր բանակում երկրորդ զոհի մասին

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:    

Իր հայտարարություններով ՊՆ-ն լեգիտիմացնում է թշնամու կողմից ՀՀ տարածքների ռազմակալումը․ Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈւՆԵՑԵԼ Մարտի 3-5-ը Ադրբեջանի զինված ուժերը գրեթե 1 կմ ներխուժել են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածք, արդեն տեղադրել են 5 վրան և դեպի «իրենց նոր դիրքեր» տանող ճանապարհ են կառուցում։ ԻՆՉՊԵ՞Ս Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով՝ պատերազմից հետո գյուղի սահմանային այդ հատվածում ընդամենը […]

«Մեր ազգային շահերը համադրելու փոխարեն, սրանք ուզում են ժամ առաջ Հայաստանը տալ թուրքին». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր պետության տարբեր պաշտոններին նստած խամաճիկները Հայաստանն ու Արցախ տեսնում են միայն, որպես թուրքի դարավոր երազները իրականաություն դարձնելու նյութ: Աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ մեր ազգային շահերը համադրելու փոխարեն, սրանք ուզում են ժամ առաջ Հայաստանը տալ թուրքին, Արցախցուն էլ թողնեն ադրբեջանցու դաժանությունների քմահաճույքին: Սրանց ասած ամեն մի խաղաղություն բառից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված