10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեր ազգային շահերը համադրելու փոխարեն, սրանք ուզում են ժամ առաջ Հայաստանը տալ թուրքին». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր պետության տարբեր պաշտոններին նստած խամաճիկները Հայաստանն ու Արցախ տեսնում են միայն, որպես թուրքի դարավոր երազները իրականաություն դարձնելու նյութ:

Աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ մեր ազգային շահերը համադրելու փոխարեն, սրանք ուզում են ժամ առաջ Հայաստանը տալ թուրքին, Արցախցուն էլ թողնեն ադրբեջանցու դաժանությունների քմահաճույքին:

Սրանց ասած ամեն մի խաղաղություն բառից հետո սպանվում է մեկ հայ, մի քանի կիլոմետր ադրբեջանցիները առաջ են գալիս, արցախում բնակչությանը սկսում են տեռորի ենթարկել: Սրանք մեզ կերակրում են կեղծ խաղաղության պատրանքով, դատարակ խոսակցություններով իսկ այդ ընթացքում թուրքը նոր ուլտիմատումներ է դնում Հայաստանի առաջ: Այդ վերջնագրերի ծանրությունը կրելու է ոչ թե ազգադավ իշխանությունը, այլ մեզնից յուրաքանչյուրը:

Հայաստանի թշնամիների հետ շփվում ու մեր հաշվին դրանց ցանկությունները բավարարում են երեք մարդ:

Նիկոլ` ով պատերազմի ընթացքում ալիևի հետ օպերատիվ կապով կիրթ շփվում էր,

Արարատ ձեզ հայտնի տառով`ով չի էլ հերքում իր թուրքի գործակալ լինելը,

Բանագնաց`ով ողջ աշխարհի գիտական ներուժը թողած գնացել է թուրքիայում իբր թե ուսանելու:

Դուք սա պատահականություն եք համարու՞մ: Ես`ոչ:

Հ.Գ. Ուսապարկերը հիմա լծված են Արցախն ադրբեջանի կազմ տեղավորելու հակահայկական գործին»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ