Զինված ուժերը համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով. Կառավարությունն ամփոփել է 2021թ. պաշտպանական ոլորտում իրականացրած ծրագրերը
Պաշտպանության և սահմանային անվտանգության ուղղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմ-կառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։ Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է […]