22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2022

«Իյա՜, իրո՞ք, մոռացե՞լ եք ժողովուրդ». Անի Խաչատրյանը՝ իշխանական խմբակցությանը

Այնպես ներկայացրեցիք 2021 թվականի կատարողականը, որ ուզում եմ կրկնել հայտնի խոսքը՝ «յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ այս դահլիճում քվեարկեցինք այս կատարողականը եւ այս զարգացման ծրագիրը կտարած քաղաքապետին անվստահություն հայտնելու օգտին: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Հիմա այս դահլիճում մենք ոգեւորված քննարկում եւ քվեարկելու […]

Պահքի իմաստն ու անհրաժեշտությունը

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» Հռոմեացիներ 8.1 Ահա և սկսվել է Մեծ պահքի խորհրդավոր շրջանը. տրվել է խորհրդակիր կիրակիներից բաղկացած ոսկե շղթայով ճանապարհորդելու մեկնարկը, որի ավարտին տոնելու ենք  Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Դեռևս դրախտում Տիրոջ կողմից առաջին պատվիրանը տրվեց Ադամին, որ չուտի արգելված պտուղը, ինչն […]

Առաջիկա ժամանակներում հենց հերթական «լոզանյան հանգրվանի» ենք հասնելու՝ վերջնական հայաթափելով Արցախն ու թաղելով հայկական պետականության վերականգնման հնարավորությունը․ Գեղամյան

ՀՀ դե ֆակտո ԱԳՆ Ա. Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում «հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»: 1923 թ. հուլիսին Լոզանի պայմանագրով վերջնականապես ճանաչվեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ձևավորված նոր պետությունը, […]

Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի […]

ՀՀ կառավարությունը պարտավոր է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնել․ ՀՅԴ ՀԳՄ

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Արցախում անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է իրացնի իր ստանձնած հանձնառությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավորի։ Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները ստեղծել են անվտանգության և հումանիտար իրավիճակի նոր սպառնալիքներ։ Ադրբեջանի օկուպացիոն զորքերը դիտավորությամբ վնասել են Հայաստանից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը, խոչընդոտում են […]

Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ. Վահե Հովհաննիսյան

Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, […]

Այսօր ավագանին նիստ կանի, կհիշեն Հայկ Մարությանին. «Ժողովուրդ»

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի […]

Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին. «Հրապարակ»

«Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։ Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության […]

Մի Դավիթն ազատվեց, մյուսին դեռ երկար կպահեն․ «Հրապարակ»

Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված