Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
                        Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլույի հանդիպման մասին հայտնում է Անադոլու գործակալութունը։ Բանակցությունները մամուլի համար փակ ռեժիմով են։
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































