03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից…

Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարեւորվում է։

Հետեւաբար, եթե ռուսները թուլանան, Արեւմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։

Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։

 

1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց,բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ նաեւ հասավ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա, իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000 քառակուսի կմ տարածք։

Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանա լճում լողալու տարածք ունեին, բայց չորանալու՝ ոչ։

Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից»,որեւէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու եւ ընդամենը հետեւում էր, թե ինչպես են թուրքերը գրավում Արեւելյան Հայաստանը, որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում «թուրքական վիլայեթի»։

Ո՞վ թույլ չտվեց, որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։

Հաստատ ոչ Արեւմուտքը։

Հանրահայտ փաստ է, որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաեւ Հայաստանին,նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկվում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի հարձակումը Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին՝ իր կտրուկ հայտարարությամբ։

Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։

Իհարկե եղել են նաեւ խնդիրներ, բայց թուրքական սպառնալիքի գլխավոր զսպող ուժը Ռուսաստանն է։

44 -օրյա պատերազմի ժամանակ ո՞ւր էր Արեւմուտքը, ինչո՞ւ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։

Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։

Արեւմուտքը, թե՞ Ռուսաստանը։

Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր, ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ո՞ւմ զոքերն են Արցախի մնացած մասը պահում, որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։

Ուստի պարզ եւ հստակ է . Ուժեղ Ռուսաստանը բխում է նաեւ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝  բարի գալուստ «էրմենիստան»»:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ