24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԱԶՈԽ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Ըստ բացատրական բառարանների՝ «ազոխ» բառը նշանակում է խակ խաղող։   Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Շրջկենտրոն […]

Դատարանը ԵՊՀ ռեկտորին պարտավորեցրել է իր երեխաներին ալիմենտ վճարել. ռեկտորը դեմ է

Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը լավ ու վատ լուրերով է կիսվել: «Սկսեմ լավից: Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի՝ Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: […]

«Անգղերի մասին խոսելու ժամանակն էլ կգա, բայց այդ գիշատչին վերացնելուց հետո միայն». Աննա Մկրտչյան

«Ալեն Սիմոնյանը հանցագործների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին լավ կիմանա, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանին վաղուց է ճանաչում, և այն ձևական քաղաքական իրականությունը, որ ինքը փորձում էր իր կատարած հանցանքներով սվաղել, երևի Ալեն Սիմոնյանը դա նկատի ունի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներին և այս իշխանությունների՝ աթոռները կորցնելու վախին, դա ակնհայտ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա […]

Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր. Տիգրան Աբրահամյան

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ բացահայտմանը, ըստ որի ՀՀ […]

Անընդունելի է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի քաղաքականացումը․ Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ նախագահին

Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների […]

Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի ու դեսպանների հետ․ «Հրապարակ»

«ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում […]

Արցախում նախագահի ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի թեկնածուն Լյովա Մնացականյանն է․ «Հրապարակ»

«Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին […]

«Գոլդեն Փելիս»-ը գնել են «փակովի» տարբերակով. ինչպես է համոզել գնորդը. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի: Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի, հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ […]

Արտագաղթի տեմպերն աճում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Գնացել է ընդհանուր առմամբ 762 հազար 792, վերադարձել է 689 հազար 221 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի