01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում նախագահի ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի թեկնածուն Լյովա Մնացականյանն է․ «Հրապարակ»

«Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: Մեզ ասացին, որ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել:

Հետպատերազմական սոցիալական ու հումանիտար խնդիրներից առավել կարեւոր են խաղաղապահների, Արցախի կարգավիճակի հարցերը: Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ գիտակցում է, որ ՀՀ իշխանական կուրսին կոշտ հակադրվող է պետք, իսկ ինքը դա ի վիճակի չէ անելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ