«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։ Նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։ Եթե նույնիսկ […]
Փետրվարի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք: Կատարվել է 5734 թեստավորում, առողջացել՝ 1668 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 674 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Նա նշեց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու. նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է: «Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ […]
Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի սպառազինությունները վերականգնելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Սիսիանի դեպքերի և այդ 400 դոլարանոց լրտեսության դեպքերը խոսում են մեր զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին», – ասաց Քոչարյանը։ Նա […]
«ԱԱԾ-ի ձերբակալած 19 զինծառայողները, ինչպես հայտնի է, մեղադրվում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ հայտնելու մեջ։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: 19 անձ ձերբակալվել է, երեկ արդեն ասվում էր, որ 24 հոգի են դարձել նրանք, մի մասը […]
2001 թվականի հունիսի 27-ին Հայաստանը վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա)։ Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը։ Հիմա գործող իշխանությունները ցանկանում են օրենսդրական […]
Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։ Մեզ տեղեկացրեցին, որ […]