23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը նախկինում հայտնի է եղել Կոչբեկ, Կոշբեկ, Քոչբեկ, Քոչբեկլու, Կոչբեկլու անուններով։ 1998 թվականին վերանվանվել է Այգեստան։ Այն […]

Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ. ՔՊ–ական պատգամավոր․ parliamentmonitoring.am

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հետ։   –Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն: –2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ […]

Քաղաքացիական պայմանագիր՝ Ադրբեջանի հետ

«Սիլվայի գործում» երեկ ընթերցվեց մեղադրականը։ Չկար նախկին էնտուզիազմը, բացարձակ չկար։ Եվ նույնիսկ Շուշին ադրբեջանական համարող սոցիալական խավը չցուցաբերեց խանդավառություն. իմ սրտի դատախազ, իմ սրտի վարչապետ, իմ սրտի դատավոր և այլ ձևակերպումները մնացին անցյալում՝ պետության փլատակների տակ։   Մնաց Սիլվան, որը միֆական մի կերպար է, որին դեմքով գրեթե չենք ճանաչում, մնաց դատախազությունը, որն իներցիայով շարունակում է […]

Իմ փրկությունն Ես, Տեր իմ, և Աստված

Իմ փրկությունն Ես, Տե՛ր իմ, և Աստվա՛ծ, ցերեկն առջևդ աղո՛թք կարդացի, գիշերը նույնպես: Աղոթքներս թող տեսնվե՛ն Քեզնից և խոնարհեցնես ականջդ ձայնիս՝ իմ խնդրանքնե՛րը հաշվի առնելու: Քանի որ անձս չարչարանքների՛ ցավերով լցվեց, մերձեցավ կյանքն իմ անլուր դժոխքին, և համարվեցի նրա՛նց շարքերում, ովքեր նետվում են խորը փոսի մեջ: Եղա ես մի մարդ, ով շուրջբոլորը օգնակա՛ն չունի, սակայն […]

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն:   Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի […]

Ես երբեք չեմ տեսել, որ ԱՄՆ-ն ինչ-որ բան վճարի ազատությունը պաշտպանելու համար. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. «Երեկ ԱՄՆ-ը Նախագահ Բայդենը հայտարարեց, որ «Ժողովրդավարությունը պաշտպանելը թանկ արժե. ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած գին վճարել ազատությունը պաշտպանելու համար»:   Անկեղծ ասած ես երբեք չեմ տեսել, որ ԱՄՆ-ն ինչ-որ բան վճարի ազատությունը պաշտպանելու համար, միշտ հակառակն եմ տեսել, թանկ են վճարել այն երկրները որտեղ ԱՄՆ-ն ներխուժել է ժողովրդավարության քողի տակ պաշտպանելու […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 հազար 155 դեպք, որից 381 հազար 700-ը`առողջացած, 8229-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 645 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:   Մեկ օրում կատարվել է 6630 […]

«Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար Երկու տարի առաջ 2020թ. փետրվարյան այս օրերին, Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում` Ալիևի հետ քննարկման ժամանակ: Այդ սադրիչ արկածախնդրությունը Նիկոլն անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»:   Այդ չարաբաստիկ «սկզբունքներից» հատկապես 3-րդը, 4-րդը և 5-րդը քանդեցին ԵԱՀԿ […]

ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ՝ քննարկելու «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 12:00-ինն կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշված է.  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի