23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Պարտությունների շարանը շարունակվում է. Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում. Սեյրան Օհանյան

«Կիբերզենքը միշտ օգտագործվում է թիրախային և կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք ինչ-որ հետաքրքրություն են ներկայացնում՝ լինի դա քաղաքական, լինի դա հետաքննական, լինի ինչ-որ մի ինֆորմացիա, որը կիբերզենք կիրառողին հետաքրքիր է»,- լրտեսական ծրագրերի, մասնավորապես՝ «Պեգասուսի» և դրա կիրառման նպատակների շուրջ «Հետք»-ի կազմակերպած քննարկմանը նշել է կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։ Փորձագետն ընդգծել է՝ կոնկրետ լրտեսական ծրագրերի՝ […]

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ […]

«Շենգավիթ» ԲԿ–ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

39-ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը […]

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է, բայց փորձ ունեցող ցանկացած մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ կամ նյութ դառնան. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, համարում է քաղաքական։ «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում ՀՀ-ն, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ […]

«Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն․․․ Տարբեր պաշտոնյաների պետական նմուշի դիպլոմներին չհամապատասխանող ավարտական փաստաթղթերի սկանդալային պատմություններին եկավ միանալու ժողովրդական-գուսանական կատարողական արվեստի «վարպետ», գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Ռուսաստանի Նախագահի կողմից մեդալով պարգևատրվելու լուրը։ Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հունվարի 12-ին տեղեկատվություն է տարածել այն […]

«Թուրքերի հետ բանակցողին ասեք՝ ոչ թե Ռուսաստանի Հանրապետություն, այլ՝ Ռուսաստանի Դաշնություն»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքերի հետ բանակցողին ասեք՝ ոչ թե Ռուսաստանի Հանրապետություն, այլ՝ Ռուսաստանի Դաշնություն։ Սրանք նույնիսկ չգիտեն Հայաստանի գլխավոր դաշնակցի պաշտոնական անվանումը։ Դե կարեւորը Թուրքիան ու Ադրբեջանը գիտեն։ Բանագնաց եմ ասել է…»։  

«Համալսարանական անձնակազմին խստիվ հրամայում եմ․․․». Արմեն Դարբինյան

Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են. * համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով; * համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով; * բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ […]

Կարո՞ղ ենք սա հարցնել Քրիստոսին

Կարո՞ղ ենք սա հարցնել Քրիստոսին Մարդկանց մեջ գոյություն ունեցող աստիճանակարգումը իրականում հաճախ է հարցեր առաջացնում։ Ինչո՞ւ է այնպես ստացվում, որով որոշներն ավելի հզոր ու զորեղ են թվում, մինչդեռ մյուսները՝ ոչ այնքան։ Ինչու է այդպես։ Եվ առհասարակ՝ ի՞նչ է իշխանությունը։ Իշխանությունը մարդկանց մեջ առաջնային պլան է բերում անձին՝ անհատականությանը, ով ունակ է, կոչված է որոշումներ կայացնելու։ […]

Սերժ Սարգսյանն «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է հանդես եկել

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում բաց բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով: Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցեցին նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ: Բանախոսության ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի