23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի  դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար: hraparak.am […]

Հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ»  կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝  հայ-թուրքական հարաբերությունները. վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը. 2022թ. քաղաքական տարվա զարգացումները:

Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի […]

Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած «դեմոկրատիայի» ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած […]

Սուրեն Պապիկյանի ընտրությունը

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը Կայքը գրում է, որ ըստ իր աղբյուրի՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու  է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան Ուշագրավ է, որ պաշտպանության […]

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․   «Քայլ երրորդ. նոր համակարգեր Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։ Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։   Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։ […]

Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։ Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է: Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր […]

Արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․ Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում , չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց, արդյո՞ք, այս 139 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի