15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Շենգավիթ» ԲԿ–ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

39-ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին:
Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի:

Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:

Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին:

Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է, որ սա 39-ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է:

Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ