Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան․ Աղասի Ենոքյան
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երեւի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետեւ թե նրա, թե նրա ընտանիքի, թե նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, […]