«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը», – ասաց Մինասյանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած […]