Այսօր պետք է խոսել ոչ թե Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն ցուցաբերելու, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը Հայաստանին այնպիսի աջակցություն կցուցաբերի, ինչպես Ղազախստանին: «Ես խորությամբ տեղյակ եմ Ղարաբաղի խնդրին և դրա հետ կապված այլ հարցերի, դրանցով […]
Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, այս մասին գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին: «Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի […]
Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր […]
Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա խոսքով` Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված. այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը: «Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին ու ասում է, որ դրա […]
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման ֆոնին ԱՄՆ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսում խոսել ուղիղ պատժամիջոցներով ՌԴ նախագահին, նրան մոտ կանգնած պաշտոնյաներին, գործարարներին սուր պատժամիջոցների ենթարկելու մասին՝ համարելով, որ Բայդենի մարտավարությունը՝ պատժամիջոցների սպառնալիքներ դիվանագիտության համադրմամբ, չի աշխատում: Հանրապետական կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել ռուս խոշորագույն ձեռնարկատերերի, ինչպես […]
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեցի պրծա: Անգամ մարմնավաճառը պիտանելիության ժամկետ ունի։ Ստերի ոչ միայն որակն է ընկել, այլև քանակը։ Ընդամենը 45 միջին և խոշոր սուտ։ Հ.Գ. Հ1-ի կամ Ազատության ուղիղ եթերում պատրաստ եմ հատ առ հատ բացահայտել»։