22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա խոսքով` Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված. այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը:

«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին ու ասում է, որ դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված», – նշեց պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման ու հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ