08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված. Պաշտպան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, այս մասին լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Որոշումը նոր ենք ստացել, բավականին ծավալուն է, դեռ չենք ծանոթացել, բայց չեմ կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որը կարող է իրավական առումով տեղավորվել տրամաբանության մեջ», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ կծանոթանան որոշմանը և կարճ ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնեն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակվում էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների խափանման միջոցի մասին որոշումը։

Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Կալանավորված նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար էլ միջնորդել են պաշտպանները՝ առաջարկելով կիրառել այլ խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ