Կարող է հարց ծագել՝ հնարավոր չէ՞ր բանակցել՝ Գորիս-Կապան ճանապարհին որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց… Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում: «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ. ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում […]