Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 12-ի […]
Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն) Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու […]
Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։ Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։ Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, […]
«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։ «Տարածաշրջանային խաղաղությունը և զարգացումը՝ Հայաստանի ռազմավարական նպատակ Լրանում է Թուրքիայի աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ավարտի առաջին տարելիցը։ Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի կողմից իրականացված […]
«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։ Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ […]
Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւգլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել: «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ […]
«Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում: Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլեւ մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, […]
Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, եւ այն պետք լինի իր հսկողության ներքո: Տեղեկացանք, […]